Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

«Human Rights Watch»-ը հստակ դիրքորոշում է արտահայտել

«Human Rights Watch»-ը հստակ դիրքորոշում է արտահայտել
25.01.2014 | 16:45

ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ օրեր առաջ հրապարակված «Human Rights Watch» կազմակերպության զեկույցն աչքի է ընկնում հստակ դիրքորոշմամբ: Հիշեցնենք, որ զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում անդրադարձ կար բանակում, ոստիկանությունում խոշտանգումների դեպքերին, մարդու իրավունքների աղաղակող խախտումներին, խոսքի ազատությանը, անցյալ տարի Երևանի Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի և նրա համախոհների իրականացրած ակցիային և դրան հաջորդած կալանավորումներին: «Արդյո՞ք մեզ պատիվ է բերում լինել ավտորիտար երկիր, որտեղ որոշումների կայացման գործընթացում հասարակությունն ունի նվազ մասնակցություն: Չէ՞ որ դրա վկայությունն են շարունակաբար կազմակերպվող բողոքի ակցիաները: Նրանք, ովքեր մտել են իշխանության մեջ, իրենց գործողությունների համար մնում են անպատիժ»,- մեզ հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը: ՀՀ առաջին օմբուդսմենը կարծում է, որ Հայաստանում իրավական պետություն կառուցելուն խոչընդոտում են օլիգարխիկ խմբերը, որոնք հետապնդում են իրենց շահերը և ազդում որոշումների կայացման վրա:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ